Ծխելը ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման միակ առաջնային պատճառն է, որը հանգեցնում է մահվան։ Սիգարետը սպանում է այն սպառող անձանց գրեթե կեսին։ Սիգարետի օգտագործման հետևանքով տարեկան մահանում է գրեթե 8 մլն մարդ. նրանցից ավելի քան 1․2-ը չծխողներ են, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ Ամբողջ աշխարհում 1,3 մլրդ ծխողների շուրջ 80%-ը ցածր կամ միջին եկամտաբերություն ունեցող երկրների բնակիչներ են։
Ամբողջ աշխարհից ավելի քան 30 փորձագետներ քննարկել են նիկոտինի հետ կապված հարցեր, և տրամադրել նիկոտինի, ծխելու և կորոնավիրուսի փոխազդեցության վերաբերյալ վերջին տվյալները՝ շեշտը դնելով նրա վրա, որ այժմ աշխարհում պատմական հնարավորություն է ստեղծվել՝ սիգարետից ամբողջովին ազատվելու համար։
Հանրային առողջապահության և ծխախոտի վերահսկման ոլորտի գիտնականներն ու փորձագետներն ընդգծում են 1․1 մլրդ ծխողների և ծխելը թողած միլիոնավոր չափահասների համար համապատասխան կարգավորումներն անցած, ավելի ապահով նիկոտինային արտադրանքի (վեյփերի (էլ․ սիգարետի), շվեդական սնյուսի, նիկոտինային սպեղանիների և ծխախոտի տաքացման համակարգերի) հասանելիության, անհրաժեշտությունը։ Ծխողներին սիգարետի համեմատ ավելի քիչ ռիսկ պարունակող այլընտրանքների տրամադրումը հանդիսանում է ծխախոտի վնասի նվազեցման կոնցեպտի մի մաս։
Քննարկման առարկա դարձան «ԷՎԱԼԻ» թոքային հիվանդության մասին կեղծ հայտարարությունները, որն իրականում կապված էր կանեփ պարունակող վեյփինգային արտադրանքի օգտագործման հետ, ապացուցվել է THC-ի՝ տետրահիդրոկաննաբինոլի առկայությունը էլ․ սիգարետի օգտագործման դեպքերում։
Վանկուվերի Բնակչության և հանրային առողջապահության դպրոցի բժշկության պրոֆեսոր Մարկ Թինդալլը նշում է, որ շատ ծխողներ ի վիճակի չեն ինքնուրույն հրաժարվել ծխելուց: Կառավարությունների խնդիրն է ապահովել ծխողների համար հասանելիություն այլընտրանքային պրոդուկտներին, որոնք ի տարբերություն սիգարետի՝ ավելի քիչ ռիսկ են պարունակում։
«Այն երկրներում, որտեղ ավելի քիչ վնասակար նիկոտինային պրոդուկտների՝ սնյուսի և վեյփինգի հասանելիություն կա, ծխողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն հրաժարվելու այրվող սիգարետից։ Արդեն տասնյակ տարիներ հայտնի է այն փաստը, որ հիվանդությունների պատճառ է հանդիսանում այրման գործընթացն, ինչպես նաև ծխի ներշնչումը, իսկ նիկոտինը քաղցկեղծին տարր չի հանդիսանում»։
2016թ․-ի իր զեկույցում Մեծ Բրիտանիայի Թագավորական բժշկական քոլեջը նշում է․ «Նիկոտինի հետ կապված ցանկացած երկարաժամկետ ռիսկեր շատ ավելի քիչ են՝ ի տարբերություն սիգարետի երկարաժամկետ օգատգործման հետ կապված ռիսկերից»։
«Ի՞նչ են անում լրատվամիջոցներն ու իշխանության գլխում գտնվող մարդիկ, որպեսզի աշխարհն ազատեն սիգարետից, որն օրանիզմին հսկայական վնաս է հասցնում՝ ամոթանք են տալիս ծխողներին։ Ծխողներին օգնելը երբևէ տարածված չի եղել և չի լինի։ Վեյփինգն ու առանց այրման նիկոտինի այլ աղբյուրները փրկություն են նրանց համար, ովքեր առայժմ չեն կարողանում հրաժարվել նիկոտինից։ Բոլոր կառավարությունները պետք է գովազդեն վեյփինգը՝ թմրամոլների համար նախատեսված մեթոդական ծրագրի նման։ Հիշե՛ք, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլընտրանքից, նույնիսկ եթե այն ընդամենը 10 տոկոսով ավելի քիչ վտանգավոր լինի։ Դա մեր հնարավորությունն է աշխարհն ավելի առողջացնելու և բարելավելու համար»։
Կլարիս Վիրջիլիոն Մանիլայից, ով հանդիսանում է «Ծխախոտի վնասի նվազեցման» կոնցեպտի կողմնակից, պատմել է այն մասին, թե ինչու են երրորդ աշխարհի երկրներում, այնպիսիք, ինչպիսին են Ֆիլիպինները, կարևոր է խրախուսել անծուխ նիկոտինային այլընտրանքների օգտագործումը։ Կլարիսայի կարծիքով՝ անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ․ «Եթե նիկոտին պարունակող պրոդուկտներն ուղղակի արգելվեն, դա կխթանի անվերահսկելի որակով ապրանքով լի սև շուկայի առաջացմանը։ Արգելքները կառաջացնեն խնդիրներ, բայց չեն տա լուծումներ։ Սպառողները պետք է պաշտպանված լինեն։ Նվազեցված ռիսկով պրոդուկտների արգելքը մարդկանց նկատմամբ անարդար է»։
Կլարիսան նշում է, որ անհրաժեշտ է ներդնել կարգավորող, և ոչ արգելող քաղաքականություն։ Դա իրականացնելու համար պետք է իշխանությունների հետ երկխոսություն վարել, իսկ իշխանություններն իրենց հերթին պետք է լսեն սպառողների իրական խնդիրները։ Օրենքները պետք է պաշտպանեն մարդկանց, և ոչ թե վնասեն։
Նիկոտինի Գլոբալ Ֆորումի նախագահ, Լոնդոնի Կայսերական քոլեջի պատվավոր պրոֆսոր Գերի Ստիմսոնը հայտարարել է․ «Ծխելու վնասի նվազեցումը լավ մոտեցում է հանրային առողջապահության համար։ Այն սկսվում է ծխող մարդկանցից, և մարդկանցից, ովքեր այլընտրանք են ընտրել, և խթանում է փոփոխությունների առաջացումը։ Ծխելու վնասի նվազեցումը չի հակասում ծխելու դեմ պայքարին և պետք է դրա մի մասը դառնա»։
«Ներկայումս ծխելու վնասի նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանման ճանապարհին հիմնականում խաչընդոտներ են ստեղծում ամերիկյան խոշոր բարեգործական ֆոնդերը, որոնք ծխախոտի վերահսկողության շատ նեղ տեսլական ունեն։ Դրանք անընդհատ ստեղծում են թյուրիմացություններ, իսկ միջազգային կազմակերպություններն այդ ուղղությամբ հաջողության շատ նեղ պատկերացում ունեն։ Հանրային առողջապահության ոլորտում միջազգային հանրությունը պետք է խրախուսի հստակ գործողությունների կատարումը և պետք է ինչ-որ չափով կարեկցանք ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր ոչինչ չեն կարողանում անել, օրինակ՝ այն յոթ միլիոն ծխղների, որոնք կմահանան այս տարի։
Միջոցառման խոսնակներից մեկն է Դեվիդ Սվինորը Կանադայի Օտտավայի Համալսարանի Բժշկական իրավունքի, քաղաքականության ու էթիկայի կենտրոնից։ Որպես իրավաբան՝ նա զգալի դեր է կատարել ծխախոտային արտադրանքի կարգավորման, ինչպես նաև ծխախոտային ընկերությունների դեմ դատական գործընթացների ոլորտում։ Խոսնակը հայտարարեց․
«Սպառողները շատ երկրներից՝ Շվեդիայից, Նորվեգիայից, Իսլանդիայից և Ճապոնիայից, ցույց են տվել, որ հնարավորության դեպքում իրենք այլընտրանք կընտրեին։ Պատկերացնրեք, թե ինչ կլիներ, եթե մարդիկ ավելի մեծ թվով նվազեցված ռիսկով սիգարետի այլընտրանքների հասանելիություն ունենային։ Ի՞նչ կլիներ, եթե նրանք տեղեկատվություն ստանային ռիսկերի մասին և կարողանային ընտրել ավելի քիչ վնասակար այլընտրանքնր, որոնք խելամտորեն են կարգավորված։ Մենք հնարավորություն ունենք հիմնովին փոփոխելու պատմության ընթացքը հանրային առողջապահության քաղաքականության ոլորտում՝ սիգարետն ուղարկելով պատմության մոխրաման»։
Սովորաբար Նիկոտինի Գլոբալ Ֆորումը ֆինանսավարովում է մասակցության վճարների հաշվին։ Այս տարի մասնակցությունն անվճար էր, և բոլոր ծախսերը վճարվել էին կազմակերպիչների կողմից։ Իրադարձությունն իրականացվում է բաց դռների քաղաքականությամբ։ Սպառողները, ինչպես նաև հանրային առողջապահության ոլորտում պատասխանատու անձիք ու փորձագետները սովորաբար մասնակցում են ֆորումին։ Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ բոլոր հետաքրքրված կողմերի միջև երկխոսությունն ու նիկոտինի և ծխախոտի օգտագործման, արտադրության և վերահսկողության հարցում ռազմավարական ներգրավվածծությունը միակ միջոցն է, որը կբերի իրական և երկարաժամկետ փոխակերպումների։




























