Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը ամեն օր 4,6 հազար աշխատանքի լիազորագիր է հանձնում ԱՊՀ երկրների քաղաքացիներին, հայտնել է ԴՄԾ տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների հետ մեր պայմանավորվածություններին, այժմ մենք 4,6 հազար լիազորագիր ենք տալիս ֆիզիկական անձանց` դայակների, սպասուհիների, շինարարների եւ այլն, նաեւ իրավաբանական անձանց: Այդ մեխանիզմից կես միլիարդ ռուբլի է մտել պետական գանձարան»,- ասել է Ռոմոդանովսկին վարչապետ Պուտինի հետ հանդիպմանը: