Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավների մասնակցող 2 ավտոբուսներ Վան քաղաքում ենթարկվել են քարերով եւ մահակներով հարձակման:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության Վանից ներկայացված պատգամավորի թեկնածու Բուրհան Քայաթուրքը նախընտրական 4 ավտոբուսով ժամանել է Վան, սակայն թաղամասերից մեկում ավտոբուսներից 2-ը ենթարկվել են հարձակման: Անհայտ անձիք սկսել մահակներով եւ քարերով հարվածել ավտոբուսին, որից հետո իրենց հետ են տարել ավտոբուսների բարձրախոսները:





























