Դուբայի ընկերություններից մեկի աշխատակիցը, ով նեղացել էր գործատուից, մայիսի 10-ի առավոտյան նետվել է աշխարհի ամենաբարձր շինության` «Բուրջ Հալիֆայի» 147-րդ հարկից:
Իրավապահների խոսքով, սա այս շենքից ինքնասպանության առաջին փաստն է: 30-ամյա աշխատակիցը թռել է օդորակման համակարգի անցքից, քանի որ այդ հարկում պատուհանը չի բացվում:
Տղամարդու դին ընկել է 108-րդ հարկի պատշգամբում:





























