ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել ցուցադրել սպանված բեն Լադենի լուսանկարները սենատորներին:

Լուսանկարները ցուցադրվելու են ԿՀՎ հատուկ սենյակում` մարդկանց նեղ շրջանակի:

Սենատի ներքին անվտանգության կոմիտեի նախագահ Ջո Լիբերմանը հայտնվել է այն անձանց ցանկում, ով համաձայնել է առաջարկին, իսկ նրա գործընկեր Ջեք Ռիդը հրաժարվել է դիտել նկարները: Նա հայտնել է, թե բեն Լադենի մահվան լրացուցիչ ապացույցների կարիք չի զգում:

Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը Աբոտաբադ քաղաքում տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում: