Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ՏերԳաբրիելյան փողոցում մայիսի 10-ին փլուզվել է 1970-ական թթ. կառուցված նախկին կեղտաջրերի մաքրման կայանի շենքը, կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում մաքրման կայանի շենքի երկաթ-բետոնե պանելը (35սմ հաստությամբ) շրջվել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Սասուն Էլոյանի  վրա, ով տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարների եւ տեղի բնակիչների ուժերով  դին դուրս է բերվել փլատակների տակից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: