Երեւանում մայիսի 12-ին «Ռուսաստան-Հայաստան. ընդհանուր պատմություն, ընդհանուր հերոսներ» խորագրով կլոր սեղան կկայանա։
Կլոր սեղանի անցկացման նպատակը հետեւյալն է. Ռուսաստանում եւ Հայաստանում հայտնի գործիչների՝ պատմաբանների, մշակույթի, գիտության եւ քաղաքականության ներկայացուցիչների օրինակով ցույց տալ անհատի դերը եւ տեղը միջազգային միասնության խնդրի լուծման հարցում։
Կլոր սեղանին կմասնակցեն Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողներ եւ դասախոսներ։





























