Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» միջազգային համաձայնագրում փոփոխություններ կատարելու փաստաթուղթը:
Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է երկարաձգել հայ խաղաղարարների տեղակայման ժամկետն ու ավելացնել զորակազմի թիվը: Ինչպես ավելի վաղ խորհրդարանում նշել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ստորաբաժանումը 45-ից հասցվելու է առավելագույնը 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչեւ 260-ի: Օհանյանն ասել էր, որ հայ խաղաղարարները շարունակելու են ծառայություն տանել գերմանական գումարտակի կազմում:
Նշենք, որ հայ խաղաղարարներն ապահովում են Աֆղանստանի Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:





























