Մայիսի 11-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները 600-ից ավելի մարդ են ձերբակալել, որոնք մասնակցել են մայիսի 5-ի բողոքի գործողություններին, հաղորդում է ZMAN.com-ը:
Նոր հուզումների համար պատճառ էր դարձել Թունիսի ՆԳ նախարար Ֆահրատ Ռաիհիի հայտարարությունը, որ եթե հուլիսի 24-ին կայանալիք ընտրություններում հաղթեն իսլամիստները, երկրում կարող է հեղաշրջում լինել:
Մայիսի 8-ին կայացած ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների վրա: Վիրավորներից մեկը մահացել էր: Թունիսում կոտրել էին ոստիկանական բաժանմունքներն ու բանկերը, զանգվածային դիակապտություն էր սկսվել:





























