Կոտայքի մարզում այսօր` մայիսի 11-ին երկու մարդ խաբեությամբ ներս են մտել մարզի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայան եւ զենքի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր գումար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժողի հայտարարության, ում անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, հարձակվողները խաբեությամբ են մտել բենզալցակայան:

Այս պահին ոստիկանության Կոտայքի բաժնի քննիչը, փորձագետն ու քրեագետը հանցանքի վայրում քննչական-փորձարարական աշխատանքներ են կատարում: Տուժողի հայտարարության հիման վրա քրեագետն արդեն կազմել է հանցագործների ֆոտոռոբոտը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-ին կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զենքի օգտագործմամբ), եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք կրելը):