Անցած կիրակի American Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավում ձերբակալվել է Եմենի քաղաքացի, մաթեմատիկայի 28-ամյա ուսուցիչ Ռաջեիթ Ալմուրիսին, ով «Ալլահ աքբար» բացականչություններով ներխուժել է օդաչուի խցիկ, հայտնում է NEWSru.com-ը։ Ուղեւորները նրան տապալել են գետնին։
Ռաջեիթի զարմիկն ասել է, որ իր եղբայրն ահաբեկիչ չէ, եւ որ հնարավոր է՝ նա ուղղակի օդաչուների խցիկը զուգարանի հետ է շփոթել։
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, եւ Ալմուրիսիին տարել են ոստիկանություն։




























