Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է զրոյական դրույքով մաքսատուրքով ներմուծվող ապրանքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Փաստաթուղթը, մասնավորապես, փոխում է Հայաստան կենդանի թռչնի ներմուծման հարկման կարգը: Այսպես, թռչունները ներառվելու են Ավելացված արժեքով չհարկվող ապրանքների ցանկում: