Եմենի հեղափոխության բարձրագույն համակարգող խորհուրդը կոչ է արել երկրի բնակչությանը մեկօրյա  հացադուլ հայտարարել` երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ջազիրան»:

Խորհրդի հատուկ ուղերձում նշված է, թե «բողոքի հացադուլին կարող են մասնակցել բոլոր եմենցիները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»:

Ընդդիմադիրները նաեւ առաջարկում են ընդլայնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ պետական ու կառավարական հաստատությունների «կենդանի» շրջափակում իրականացնել:

Սալեհի հրաժարականով բողոքի ակցիաները սկսվել են փետրվարի սկզբից: