Օտարերկրյա հայտնի երաժիշտները կատարելու են հայ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի ստեղծագործությունները: Համերգը կայանալու է Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգին մասնակցելու են ֆրանսիական երաժիշտներ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին եւ դաշնակահար Ռուստեմ Սաիտկուլովը, վիոլոնչելիստ Արամ Թալալյանը:
Հյուրերը մայիսի 14-ին հանդես կգան պետական կամերային երգչախմբի հետ` կատարելով Մենդելսոնի կոնցերտը ջութակի, ֆորտեպիանոյի եւ երգչախմբի համար:





























