ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի շրջանում, մայիսի 12-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ պլանային դիտարկումը:

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անտալ Հերդիչը:

1994թ.-ի մայիսի 12-ին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: