ՆԱՏՕ-ն հայտարարել է Լիբիայում ռազմական գործողության առաջին փուլի ավարտի մասին, որը ուղղված էր իրավիճակի կայունացմանը, եւ անցել է երկրորդ փուլին, որի գլխավոր նպատական է ոչնչացնել Մուամար Քադաֆիի հրամանատարական կետերը: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, թե գնդապետի ֆիզիկական ոչնչացման մասին առայժմ խոսք չկա:
Սակայն արդեն 10 օր Քադաֆիին ոչ ոք չի տեսել, եւ որոշ լրատվամիջոցներ կարծիք էին հայտնել, որ նա վիրավորվել է կամ մահացել:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, գեներալ Կլաուդիա Գաբելլինին խոստովանել է, որ Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Լիբիայի իշխանություները հայտնում են, թե նա սգի մեջ է որդու եւ թոռների մահից հետո եւ չի տուժել:





























