Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում, «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը:

Փաթեթով, մասնավորապես նախատեսվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների փոխհարաբերությունները, վերահսկելու, որ նրանց թանկարժեք նվերներ չտան:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարցրել է, թե ով է ստուգելու նախագահին եւ վարչապետին տրվող նվերները:

Փաստաթուղթը նաեւ նախատեսում պարտադիր կարգավորել բարձրաստիճան անձանց եւ պատգամավորների, նաեւ նրանց հարազատների ունեցվածքի եւ հարկման կարգը: Հեղինե Բիշարյանը զայրացավ եւ հայտարարեց, թե ինչու պիտի իր ազգականները հայտարարագրեն իրենց եկամուտները:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե էթիկայի հանձնաժողովը հստակ կշհակակոռուպցիոն ռազմավարություն ունի: Նախարարի խոսքով, կառույցը ստուգելու է մոտ 600 բարձրաստիճան անձանց, նախագահին, խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին, վարաչպետին, դատավորներին, Կենտրոնական բանկի նախագահին եւ այլոց: