Ուսամա բեն Լադենի 20-ամյա որդին՝ Համզան, կարող է փախած լինել հոր պակիստանյան նստավայրից, որտեղ էլ իրականացվել էր բեն Լադենի ոչնչացման գործողությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բեն Լադենի երեք կանայք հայտնել են, որ Համզային չեն տեսել մայիսի 1-ից հետո։ Որոշ տվյալներով, Համզան «թիվ մեկ ահաբեկչի» վստահելի անձանցից էր։
Թերթի անանուն աղբյուրն ասել է, որ երիտասարդը կարող է անասելի վտանգավոր լինել եւ կարող է վրեժխնդիր լինել հոր համար։





























