Ադրբեջանն ու Թուրքիան Ստամբուլում երկու պայմանագիր են ստորագրել:
Առաջին պայմանագիրը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Բեջդի Գյունելի միջեւ, եւ ըստ այդ պայմանագրի Ադրբեջանը մասնակցելու է MODERN հետեւակային հրացաննների եւ 105 մմ տրամաչափի թնդանոթների արտադրության շուրջ:
Իսկ թուրքական MKEK կազմակերպության եւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջեւ կնքված պայմանագրով համատեղ արտադրվելու են նռնականետեր` 120 մմ տրամաչափի:




























