Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, նախնական տվյալներով, հուլիսին կայցելի Հայաստան, ներկայումս ճշտվում են նրա այց ժամկետները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Դեսպանը հաղորդել է, որ Լեհաստանի նախագահի այցի նպատակն է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Լեհաստանը նաեւ Եվրոպայի Խորհրդի նախագահն է լինելու այս տարվա կեսից: Ըստ դեսպանի, այցի ընթացքում քննարկվելու են ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի հարցերը: