Ռուսաստանը արդարացված է համարում ամերիկյան հատուկ ուժերի կողմից Պակիստանում բեն Լադենի ոչնչացման գործողությունը` միջազգային իրավունքի տեսանկյունից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց` ճանաչելով ԱՄՆ-ի ինքնապաշտպանության իրավունքը: Ինքնապաշտպանության իրավունքը որեւէ սահմանափակում չի նախատեսում»,- ասել է նախարարը:
Լավրովն ասել է, թե «այստեղ հարցերի դաշտ կա, եւ լրագրողները (այդ թվում` ամերիկացի) այդ հարցերը տալիս են»:
«Կրկնեմ, որ գործողությունն իրականացնողները ամուր իրավական հիմք են ունեցել»,- ասել է նախարարը:
Բեն Լադենն սպանվել էր մայիսի 2-ին Պակիստանի Աբոթաբադ քաղաքում, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գորոծղության արդյունքում:




























