ՆԱՏՕ-ի ավիացիան մայիսի 12-ի գիշերը նոր հարվածներ է հասցրել Տրիպոլիին։ Ականատեսները հայտնում են, որ պայթյունները լսվել են Քադաֆիի նստավայրի շրջանում, հայտնում է ura-inform.com-ը։
Ռմբահարումը տեղի է ունեցել նրանից հետո, երբ Լիբիայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է ցեղերի առաջնորդերի հետ հանդիպման կադրերը։ Ապրիլի 30-ից ի վեր նրա առաջին անգամ է ներկայանում հանրությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չորեքշաբթի հակամարտող կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը։





























