ԵՄ-ին Հայաստանի ասոցիատիվ անդամության բանակցությունները նորմալ են ընթանում. 34 բաժիններից փակ են արդեն 18-ը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` հավելելով, որ մնացած բաժինները ենթադրում են ազատ առեւտրի գոտու ստեղծում:

«Այստեղ, սակայն, կան որոշակի խնդիրներ` կապված տնտեսության ներքին կառուցվածքի հետ: Երկրի տնտեսությունը մենաշնորհված է, եւ օբյեկտիվ պատճառներով պետությունը ստիպված որոշակի հովանավորչական միջոցներ ձեռնարկել, որոնք չեն համընկնում համաեվրոպական շուկայի փիլիսոփայության հետ»,- ասել է դեսպանը` հավելելով, որ կան որոշ խնդիրներ վիզային ռեժիմի ազատականացման հարցում:

Նրա խոսքով, խնդիրները կապված են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ռեադմիսիայի մասին պայմանագրի բացակայության հետ: Ըստ դեսպանի, հարավկովկասյան հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացման գործընթացը, խանգարում տնտեսական աճին: