Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Քրեական օրենսգրքում, Քաղաքացիական ծառայության եւ Հանրային ծառայության մասին օրենքներում փոփոխոթյուններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, նախատեսվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը «կկարգավորի» պաշտոնատար անձանց եւ պատգամավորների փոխհարաբերությունները։ Հանձնաժողովը կկարգավորի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ վեճերը, կհետեի, որպեսզի նրանց չափազանց թանկ նվերներ չմատուցվեն։
Ինչպես նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հանձնաժողովը հակակոռուպցիոն ռազմավարություն կունենա։ Նախարարի խոսքով, կառույցը կստուգի շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին, վարչապետին, ԿԲ ղեկավարին եւ այլ պաշտոնյաների։
Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն ՀՅԴ-ն։





























