Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դրական է գնահատում իշխանությունների եւ ընդդիմության՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, միջեւ նկատվող երկխոսությունը։ Պատգամավորն այս մասին ասաց մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատգամավորը նկատեց, որ քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերն ուղղված են երկրի բարգավաճմանը նպաստելուն։ Սակայն մրցակցությունը եւ լրացուցիչ միավորներ աշխատելու փորձերը բացասական արդյունքների են հանգեցնում։ «Քաղաքակիրթ երկրում պետք է կարողանալ համագործակել եւ երկխոսության գնալ»,- ընդգծեց Աճեմյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ից առանձին, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցություն իր ճանապարհն ունի, եւ ինքը ոչ մի բան չի բացառում, սակայն  շուտ է ինչ-որ կոնկրետ բան ասել։