Հայաստանից արտագաղթի պատճառները բազմազան եւ խորն են եւ ճիշտ չէ այն պայմանավորել բացառապես սոցիալական դրությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գյումրիում գործող հոգեբան Արմինե Կարապետյանը:

Նրա խոսքով, Հայաստանում, հատկապես Գյումրիում, բոլոր ասպարեզներում ճգնաժամի հետեւանքները զգացվում են, գյումրեցիներն ապրում են այնպիսի պայմաններում, որ, երբեմն, չհեռանալ պարզապես չեն կարող:

«Հայաստանից հեռանում են այնպիսի քաղաքացիներ, որոնք ամենեւին էլ սոցիալական խնդիրներ չունեն եւ հենց սրանով է բացատրվում արտագաղթի հոգեբանական կողմը»,- ասել է հոգեբանն ու հավելել. «Տեսե՞լ եք, թե ինչ վիճակում է խոցելի խավը` ծերերը, երեխաները, աղքատները: Բոլոր ասպարեզներում է զգալի ճգնաժամի թողած հետեւանքները: Ցանկացած ոլորտ վնասվել է: Նայեք  բնակբաշխման գործընթացին, ո՞ւմ հասան բնակարանները, ովքե՞ր են մինչեւ հիմա սպասում: Այս ամենն ազդում է մարդկան վրա»:

Արմինե Կարապետյանի ներկայացմամբ, մեր դժբախտությունների պատճառը պետք է փնտրել մեր մեջ: «Մենք մեր ներսում պետք է հասկանանաք, որ հարկավոր է խնդիրները լուծելու ուժ եւ կարողություն գտնել»,- ամփոփել է նա: