Ուրբաթ 13-ի հետ բազմաթիվ սնոտիապաշտական կարծիքներ կան կապված, շատ մշակույթներում այդ օրը անհաջողությունների օր է համարվում:
Ուրբաթ 13-ից վախն անվանվում է պարասկավեդեկատրիաֆոբիա (հունարեն «պարասկեվի» (Παρασκευή)- ուրբաթ, եւ «Դեկատրիս» (δεκατρείς)-13 բառերից:
Իրականում ոչ ոք չի կարող ասել, թե որտեղից է առաջացել այդ վախը: Կան մի քանի վարկածներ: Ըստ դրանցից մեկի` Ադամն ու Եվան հենց ուրբաթ են ճաշակել արգելված պտուղը:
Մյուսները պնդում են, որ Կայենը ուրբաթ,13-ին է սպանել Աբելին: Երրորդները սնոտիապաշտությունը կապում են Խորհրդավոր ընթրիքի հետ, որին մասնակցել են Հիսուսն ու 12 առաքյալները: 13-ը Հուդան էր, ով ծախեց Քրիստոսին: Միջնադարում «Սատանայի դյուժինի» այլ մեկնություններ էին կային:





























