Քանի՞ հոթդոգ կարող է ուտել մարդը։ Հետազոտողները վերլուծել են հոթդոգեր ուտելու ամենամյա մրցույթի 39-ամյա տվյալները, եւ դիմելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդին՝ հաշվարկել են հոթդոգերի նվազագույն քանակը, որը մեկ անձը կարող է ուտել 10 րոպեում։ Պատասխանը 84 է, գրում է Americaru-ն։

Հեղինակները եկել են եզրահանգման, որ հազիվ թե ինչ-որ մեկը կարող է երբեւէ գերազանցել այդ թիվը։ Ընթացիկ համաշխարհային ռեկորդը կազմում է 74, որը սահմանվել է այդ մրցույթի մշտական մասնակից Ջոի Չեսթնաթի (Joey Chestnut) կողմից։