Հյուսիսային Կորեան մշակել է COVID-19-ի դեմ թեկնածու պատվաստանյութ, հաղորդվում է «Միրե» («Ապագա») գիտական ձեռքբերումների մասին հյուսիսկորեական պորտալում:

Պորտալի տեղեկություններով՝ Բժշկության եւ մանրէաբանության հետազոտությունների ինստիտուտի բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները մշակել են վերակոմբինանտ եւ subunit vaccine պատվաստանյութեր կորոնավիրուսի թաղանթից վերցված սեպաձեւ S-սպիտակուցի գենետիկ հաջորդականության տվյալների հիման վրա, որը մեր բջիջների թաղանթներում կապվում է մարդու ACE2 ֆերմենտի հետ՝ այսպիսով կպչելով բջջին:

Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը ապացուցվել է կենդանիների վրա, եւ հուլիսի սկզբից սկսվել են դրա կլինիկական փորձարկումները: «Հաշվի առնելով, որ Հյուսիսային Կորեայում չկա կորոնավիրուսով ոչ մի հիվանդ, հիմա քննարկվում է, թե ինչպես է անցկացվելու կլինիկակիան փորձարկումների երրորդ փուլը»,- նշում է պորտալը:

Subunit vaccine պատվաստանյութերը կազմված են վիրուսների մեկ կամ մի քանի մաքրված մակերեւութային իմունածին սպիտակուցներից եւ չեն պարունակում կենսունակ բաղադրիչներ, ուստի անվտանգ են համարվում: Դրանք ուղղված են միայն նրան, որ առաջացնեն օրգանիզմի իմունային պատասխանը: Վերակոմբինանտ եւ subunit vaccine պատվաստանյութերն ազդում են նույն սկզբունքով, բայց օգտագործելով գենային ինժեներիայի մեթոդները: Վիրուսի գենետիկ նյութը ներսարում են այլ բջիջների մեջ, օրինակ խմորիչների կամ միջատների բջիջների մեջ, որոնք հետո արտադրում են անհրաժեշտ հակագենը: Դրանից հետո հակագենն առանձնացնում են, մաքրում եւ պատվաստանյութ պատրաստում:

Պարզ subunit vaccine եւ վերակոմբինանտ պատվաստանյութերի թերությունն է դրանց ցածր իմունածնությունը եւ համապատասխանաբար՝ պարբերական պատվաստման անհրաժեշտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: