Աֆրիկյան տարածաշրջանը կարող է «մասնատվել» Եթովպիայի հյուսիս-արեւելքում տեկտոնիկ բաշխման արդյունքում, ինչն իր հերթին 5-10 տարի անց  կհանգեցնի նոր օվկիանոսի գոյացման:

Ինչպես նշում է Լինդսի համալսարանից հետազոտող Քրիստոֆեր Մուրը, երեք տեկտոնիկ սալիկների հատման կետում գոտին արդեն սկսվել է հեռվանալ՝ 2005 թվականին ձեւավորելով շուրջ 56 կմ երկարությամբ ճաք: Մոնիթորինգն անցկացվում է արբանյակային ռադարների միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր Օրլեանից գեոֆիզիկ Սինթիա Էբինգերը կապում է տեկտոնիկ գործընթացները բարձրացող մագմայի աճող ճնշման հետ: