Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կրկին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, ինչը ստիպել է նահանգի իշխանություններին որոշում կայացնել դիմակ կրելու պարտադիր ռեժիմի շուրջ Մելբուրն քաղաքում եւ Մաթչել մոտակա կոմսությունում:
Առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել է կորոնավիրուսով վարակման 363 նոր դեպքերի մասին Վիկտորիա նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում: Մահացել է եւս երկու մարդ. մահացածների ընդհանուր թիվը հասել է 122-ի:
Ընդ որում՝ շաբաթ առավոտյան Վիկտորիա նահանգում հաղորդվում էր վարակման դեպքերի զգալի նվազման մասին՝ 217 դեպք:
Հիշատակված վայրերում դիմակներ կրելը պարտադիր կհամարվի չորեքշաբթի օրվանից: Այդ պայմանը բոլոր խախտողներին սպառնում է 140 ԱՄՆ դոլարի կամ 200 ավստրալիական դոլարի չափով տուգանք:




























