Ավստրիայի զինված ուժերը սկսել են թեստային ռեժիմում վարժեցնել ծառայողական շներին հոտառության միջոցով կորոնավիրուսով վարակված մարդկանց հայտնաբերելու համար: Ենթադրվում է, որ նոր մեթոդը պետք է թույլ տա հայտնաբերել վիրուսը մարդու մոտ անգամ ասիմպտոմ ընթացքի դեպքում, կիրակի հայտնել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունից, հաղորդւոմ է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս բելգիական հովվաշանը վարժեցնում են արձագանքել կորոնավիրուսի հոտի մոլեկուլներին, որոնք դուրս են բերվել վարակված բժշկական դիմակից: Առաջիկա օրերին կինոլոգները կսկսեն թեստային փուլում օգտագործել վարակված բժշկական դիմակ վիրուսը հայտնաբերելու համար:
Շների եւ մասնագետների անվտանգությունն ապահովելու համար դիմակներն ու վիրուսի մոլեկուլները կրող այլ իրերը ախտահանվում են ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով: Թեստային փուլը կտեւի մինչեւ հուլիսի վերջ, որից հետո զինվորականները կվերլուծեն իրականացրած աշխատանքի արդյունքները:




























