Յամայկայում տղամարդը գնացել էր 95 մլն դոլար շահումը ստանալու Դարտ Վեյդերի հանդերձանքով իր անձը թաքցնելու նպատակով։
The Jamaica Gleaner-ը գրում է, որ Supreme Ventures Limited-ի կորպորատիվ հաղորդակցության գծով փոխնախագահի օգնական Սայմոն Կլարկ Կուպերը հայտարարել է, որ մարդիկ հաճախ թաքցնում են իրենց անձը հատկապես հանցավորության բարձր մակարդակով շրջաններում։
Ու․Բրաունը, որը գնել էր վիճակախաղի տոմսը սպորտ-ակումբում, ասել է, որ ցանկանում է օգտագործել գումարն իր ամենամտերիմ մարդկանց օգնելու համար։ «Կյանքը միշտ շատ կոպիտ էր»,-ասել է նա։ «Ես ծնվել են աղքատ ընտանիքում, երբեմն չեմ կարողացել գնալ դպրոց, սակայն հավատացել եմ, որ մի օր Տերը կօգնի ինձ, որպեսզի ես կարողանամ օգնել իմ ընտանիքին»։





























