Ամեն տարի հուլիսի 23-ին նշվում է Կետերի եւ դելֆինների համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day)։ Այս տոնը սահմանվել է 1986-ին, երբ 200 տարի կետերին ոչնչացնելուց հետո 1982-ի հուլիսի 23-ին ուժի մեջ մտավ Կետորսության միջազգային հանձնաժողովի կողմից ընդունված կետերի որսի արգելքը։ Արգելքը գործում է մինչեւ հիմա՝ ողջ աշխարհում կետերի որսն, ինչպես նաեւ կետերի մսի առեւտուրն արգելված է։

Սակայն կետերի որսը վերջիններիս սպառնացող միակ վտանգը չի։ Կետերի, դելֆինների եւ ծովային այլ կաթնասունների անհետացման եւս մեկ գլխավոր պատճառներից է նրանց որսը դելֆինարիումների, օկիանարիումների եւ կրկեսների համար։

Այդ իսկ պատճառով համարվում է, որ այսօր ոչ միայն կետերի, այլեւ ծովային բոլոր կաթնասունների պաշտպանության օրն է։

Ամեն տարի այս օրը տարբեր բնապահպանական խմբեր եւ կազմակերպություններ անցկացնում են զանազան ակցիաներ եւ ցույցեր՝ ի պաշտպանություն կետերի եւ ծովային այլ կաթնասունների։ Հաճախ բնապահպանները միավորվում են եւ այս օրը նվիրում են որեւէ կոնկրետ տեսակի, որին անհետացաման մահացու վտանգ է սպառնում։