Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայայի եւ Վեջդի Գենյուլի՝ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ռազմական գործընկերությանն առնչվող հարցեր են քննարկվել, հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ռազմական արտադրանքի ցուցահանդեսին՝ Վրաստանի պատվիրակության այցի շրջանակներում:
Վրաստանի պաշտպանության նախարարը թուրք նախարարին շնորհակալություն է հայտնել աջակցության, ինչպես նաեւ Վրաստանի զինված ուժերի զարգացմանն օգնելու համար եւ հույս հայտնել, որ իրենց գործընկերությունը շարունակական կլինի։
Կողմերը նաեւ նշել են, որ վրաց-թուրքական ռազմական գործընկերությունը բավական լայմանասշտաբ է եւ իր մեջ ընդգրկում է ռազմական կրթության, ռազմական-տեխնիկական գործընկերության եւ այլ ոլորտներ:





























