Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը մայիսի 11-ին Երեւանում  ԱՄՆ եվրոպական եւ եվրասիական երկրներին օժանդակության համակարգող Դեն Ռոզենբլյումի հետ քննարկել է այս տարվա աշնանը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ երկկողմ տնտեսական  հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկ բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Արման Կիրակոսյանն ու Դեն Ռոզենբլյումը գոհունակություն են հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի աջակցությամբ Հայաստանում հաջող իրականացման կապակցությամբ: