Իսպանիայի քաղաքացիական գվարդիան սառեցրած ձկան խանութում 1-ին դարի տասներեք սափոր է գտել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սափորները հայտնաբերվել են Ալիկանտե նահանգում խանութներից մեկի սովորական ստուգման ժամանակ: Բացի սափորներից, այնտեղ եղել են նաեւ 18-րդ դարի խարիսխ եւ կրաքարային սալիկ` ESTE մակագրությամբ, ասվում է Քաղաքացիական գվարդիայի հաղորդագրության մեջ: Սափորների մեծ մասը (որոնցից մեկը մասնագետները համարում են հատկապես արժեքավոր) նախատեսված է եղել ձիթայուղ, գինի եւ ձկան սոուսներ Հռոմ տեղափոխելու համար:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ հազվագյուտ իրերը հանվել են խորտակված նավից: Դրանք այժմ գտնվում են Սանտա Պոլայի քաղաքապետարանի Ծովային թանգարանում:
Խանութի սեփականատիրոջն ու նրա որդուն մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել:





























