Սպիտակ տան եւ Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքներով Միացյալ Նահանգները մերժել է ապստամբների կառավարության դիվանագիտական ճանաչումը:

Բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Վաշինգտոնում: Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ներկայացրել է Մահմուդ Ջիբրիլը, ամերիկայն կողմից հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը:

Հանդիպման արդյունքներով Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնիլոնը Լիբիայի ազգային անվտանգության խորհուրդը ճանաչում է որպես «լեգիտիմ եւ վստահության արժանի գործընկեր»: Խորհրդականը նաեւ հայտարարել է, որ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին սպառել է լեգիտիմությունը:

Բացի այդ, ամերիկյան կառավարությունը Ջիբրիլին հավաստիացրել է, որ կոնգրեսի հետ կքննարկի ԱՄՆ-ում Քադաֆիի ռեժիմի ֆունկցիոներների սառեցված ակտիվներից 30 մլրդ դոլար ապստամբներին տրամադրելու հարցը: Միաժամանակ ամերիկյան կողմը հասկացնել է տվել, որ  մոտ ապագայում  անցումային կառավարության դիվանագիտական ճանաչում պետք չէ ակնկալել: