Համաշխարհային շուկաներում նավթի գները մայիսի 13-ին բարձրացել են, կապված Միսիսիպի գետի վարարման հետ, ինչն ազդել է ամերիկյան նավթարդյունահանող ընկերությունների աշխատանքի վրա:
Առքուվաճառքի արդյունքներով, Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել է 0,85 դոլարով՝ հասնելով 113,83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի ամերիկյան թեթեւ նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,68 դոլարով՝ կազմելով 99,65 դոլար՝ բարելի դիմաց։
Միսիսիպիի մակարդակը մոտ օրերս կարող է ռեկորդայի չափով բարձրանալ, հազարավոր մարդկանց տարհանում են։





























