Երեւանի եւ Բաքվի միջեւ հաջողված բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե կողմերը հետապնդեմ միեւնույն շահերը, հայտարարել է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Ցանկացած կոնֆլիկտում, եթե դուք ցանկանում են ամեն ինչ կամ ոչինչ, չի լինի որեւէ առաջընթաց բանակցություններում։ Մենք համարում ենք, որ բանակցությունները պետք է հիմնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած որոշումների վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը այն կամ այնկերպ միշտ հերքել է դրանք։
Մեկ այլ պատճառ է նավթից ստացված եկամուտները, որոնք օգտագործվում են Ադրբեջանում ռազմատեխնիկա ձեռքերելու համար։ Այդ երկրում դա ստեղծել է պատկերացում այն մասին, որ Ադրբեջանի առաջնորդները կարող են լուծել այդ հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Ժամանակն է հասկանալ, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-նշել է նա։
Դիվանագետը նաեւ ընդգծել է այդ գործընթացներում Թուրքիայի ապակառուցողական դերը։ «Այս անգամ նրանց դերն աննախադեպ ագրեսիվ էր։ Լիտվան կոչ է անում հակամարտության խաղաղ հանգուցալուծման եւ հրադադարի պահպանման, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի կողմից։ Չնայած այդ կոչերին՝ Թուրքիան բորբոքում է վեճը։ Դա ստեղծում է լուրջ սպառնալիք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորել է մեր քաղաքացիական օբյեկտները եւ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը։ Դա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության»,-ասել է դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ պետք է նաեւ թույլ տալ միջազգային դիտորդներին գտնվել սահմանի երկու կողմում եւ շփման գծում։ «Հարցը կայանում է հրադադարի խախտման մոնիթորինգի մեխանիզմների բացակայության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս առաջարկել են դա 2015 թվականից ի վեր։ Հայաստանը կողմ է այդ առաջարկին եւ միշտ է կողմ եղել, սակայն Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է դրանից»,-նշել է նա։



























