Երգիչ Արման Հովհաննիսյանի մայիսին Հանրապետության հրապարակում ծրագրված համերգը տեղի է ունենալու: Այս մայիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մենեջերը:
Նշենք, որ մամուլում լուր էր տարածվել այն մասին, որ վերջին պահին համերգը չեղյալ է հայտարարվել, քանի որ Ռիտա Սարգսյանը, անձամբ է դեմ եղել դրան: Նրա մենեջերը հերքեց այն տեղեկությունը, որ առաջին տիկնոջ կամ նախագահի հետ խնդիրներ են առաջացել:
Գրվել էր նաեւ, որ դեռ ամիսներ առաջ երգիչ Արման Հովհաննիսյանը ծրագրել էր Հանրապետության հրապարակում հանդես գալ շռնդալից մենահամերգով եւ այդ նպատակով նրան հաջողվել էր հավաքել անհրաժեշտ 400 հազար դոլար գումարը: Չորս օլիգարխ նրան 50 հազարական դոլար են տվել, եւս 200 հազար դոլար էլ նա կարողացել է ձեռք բերել իր ուղիներով: Երգիչը սկսել է ակտիվորեն նախապատրաստվել համերգին, տեխնիկա և սարքավորումներ բերել:




























