Չինաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 101 դեպք եւ 27 ասիմպտոմ վիրուսակիր, հիվանդանոցներից դուրս է գրվել 10 պացիենտ, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օր առաջ հայտնաբերվել էր COVID-19-ի 68 դեպք եւ 34 ասիմպտոմ վարակակիր:

Հստակեցվում է, որ 101 նոր դեպքից 98-ը տեղային են, բոլորը հիմնականում հայտնաբերվել են Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում (89 դեպք) եւ Լյաոնին նահանգում (8 դեպք), որտեղ վերջին շրջանում տեղի է ունեցել նոր բռնկում, եւս մեկ դեպք հայտնաբերվել է Պեկինում, մնացյալ երեք դեպքերը բերովի են:

Համաճարակի ամբողջ ընթացքում մայրցամաքային Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 84 060 դեպք, ապաքինվել է 78 944 մարդ, COVID-19-ով 482 պացիենտ մնում է հիվանդանոցներում, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 2056, ապաքինվել է 1977 մարդ: