ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե հաստատվի թալիբներին ռուսական վճարումների մասին տեղեկությունը, ապա կհետեւի պատշաճ պատասխան, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ հարցը քննարկել է ՌԴ նախագահի հետ: Հաղորդագրություններ էին տարածվել, որ Մոսկվան թալիբներին պարգեւատրում է առաջարկել Աֆղանստանում ամերիկական եւ կոալիցիոն ուժերի վրա հարձակման համար:

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ քննարկել է նաեւ այլ թեմաներ:

Նրա խոսքով՝ «վերջին բանը, որն ուզում է Ռուսաստանը, Աֆղանստանի իրավիճակին միջամտելն է»: