Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է ամուսինների Աբբասգուլիեւներին կալանավորել մասին, որոնք մեղադրվում են պետական դավաճանության մեջ, հաղորդում է «Թուրան»-ը:

«ՊԱԾ-ի անցկացրած միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Հաբիբ Աբասգուլիեւն ու Լամիա Աբասգուլիեւը զբաղվել են լրտեսությամբ՝ հօգուտ արտասահմանյան պետության»,-ասվում է ՊԱԾ հայտարարության մեջ:  

Քննության տվյալներով՝ ամուսինները գաղտնի հանդիպումներ են ունեցել արտասահմանյան պետության ներկայացուցիչների հետ:

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն):