ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Գերման Քայինը մահացել է կորոնավիրուսից:

« ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Գերման Քայինը մահացել է կորոնավիրուսից: Գերման Քայինը՝ մեր ընկերը, մեր ղեկավարը մահացել է»,-գրել է Դեն Քալաբրեզեն՝ նրա կայքի խմբագիրը:

Նշվում է, որ Քայինը 74 տարեկան էր, առողջ էր վերջին տարիներին, սակայն գտնվում էր ռիսկի խմբում նախկին ունեցած քաղցկեղի պատճառով:

Pizza Godfather-ի նախկին գլխավոր տնօրենը հոսպիտալացվել էր հուլիսի վերջին կորոնավիրուսի ախտանիշների հայտնվելուց հետո, հաղորդում է USA Today-ը:

Նա հունիսի վերջին ներկա է եղել Օկլահոմայում Թրամփի հանրահավաքեին, սակայն դիմակ չի կրել: