Հայկական ապրաքանիշները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» ԱԿ խանութների դարակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և ասածը փաստող կից լու լուսանկար հրապարաակել:
«Հայկական ապրաքանիշները վերադարձել են ԱԿ "Տվոյ Դոմ"-ի խանութների դարակներին։
Հարկ եմ համարում նշել, որ դրանք նախկինում հանված և պահեստում պահված ապրանքներն են, նոր պատվերներ հայկական արտադրողները դեռ չեն ստացել։ «Ֆուդ Սիթի» ԱԿ-ում դեռ ոչ մի փոփոխություն չկա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ընթացքում հայերին հանել էին «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը ադրբեջանցի էր։




























