Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը ներկայացնում են երկու դատախազներ, որոնցից մեկը՝ Մարիա Սեմենենկոն, ով ներկայացրել է Բորիս Նեմցովի եւ Աննա Պոլիտկովսկայայի գործերով մեղադրանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է աղջիկների փաստաբաններից մեկը՝ Ալեքսեյ Պարշինը:
«Մեր գործով մեղադրանքը ներկայացնում են դատախազ Մարիա Սեմենենկոն եւ եւս մեկ կին դատախազ»,-ասել է նա:
Մոսկվայի քաղաքային դատարանը օգոստոսի 3-ին կհայտարարի իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը:
Դատական նիստում պաշտպանության կողմը բարձրացրել է նաեւ քրեական գործը Բուտիրսկի դատարանին փոխանցելու ու գործը Գլխավոր դատախազություն վերադարձնելու հարցը: Տուժածներն իրենց հերթին խնդրել են վերադարձնել գործի՝ կապված չհաստատված շահադիտական դրդապատճառի հետ:
Բացի այդ, պաշտպանությունը միջնորդել է երդվյալ ատենակալների կողմից քրեական գործի քննման մասին:





























