ԱՄՆ Նեւադա նահանգի հարավի օդային տարածքում բախվել են երկու միաշարժիչ օդանավ: Վկայակոչելով Դաշնային ավիացիոն վարչությանը՝ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ երկու օդաչուն էլ զոհվել են:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վթարի պահին յուրաքանչյուր օդանավում եղել է մեկական մարդ: Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի ցերեկը Նեւադա նահանգի Կալիենտե քաղաքի շրջանի երիկնքում, որը գտնվում է Լաս Վեգասից 240 կմ հյուսիս-արեւելք:
CNN-ը չի հաղորդում բախման պատճառների մասին: Նշվում է, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը տեղի ունեցածի կապակցությամբ քննություն են սկսել:





























