Իջեւանի հիվանդանոցից այսօր` մայիսի 16-ին ժամը 01:15-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի շրջանում ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ մարդ եւ եւս մեկ մարդ մահացած վիճակում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վիրավորը 25-ամյա Վիգեն Աբրահամյանն է, իսկ մահացածը` Սամվել Չիբուխչյանը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ենոքավան գյուղից սարամաս տանող ճանապարհին «Սպարտիկի աղբյուր» կոչվող տարածքում Սամվել Չիբուխչյանին պատկանող ԳԱԶ-86 մակնիշի 22 ՏՏ 901 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, որի հետեւանքով Չիբուխչյանը մահացել է, իսկ Աբրահամյանը տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց:
Դեպքի բայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակինցերը` հրամանատար Բոյաջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Տավուշի մարզի քննչկան բաժնի քննիչը, որի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Իջեւանի ոստիկանության տուգանային հրապարակ:
Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























