Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել 48-ամյա «օրենքով գող» Բախա-Բախայի ձերբակալության մասին: Նա Ռուսաստանից արտաքսվել է Աբխազիա:

Բառացիորեն օրերս, այդ քրեական հեղինակությանը մերկացրել են յուրօրինակ մարտահրավերի մեջ, որ նա նետել է հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ «օրենքով գողին»` «Դեդ Հասան» մականունով Ասլան Ուսոյանին:

«Դեդ Հասանի» մարդիկ մի քանի օր առաջ առգրավել էին «գողական քսիֆը, որը հաստատում էր Տարիել Օնիանիի գողական լիազորությունները»: Այդ թուղթը ստորագրողներից մեկը Բախա-Բախան էր:

Ճիշտ է Մերաբ Բախիան արդեն հասցրել է հրաժարվել այդ ստորագրությունից` հայտարարելով, թե իր անունը դրվել է առանց իր համաձայնության: Միաժամանակ նա ասել է, թե սեփական տեսակետն ունի Ուսոյան-Օնիանի հակամարտության վերաբերյալ, որը պատրաստ է հնչեցնել այլ գողերի ներկայությամբ:

Սուխումիի բնակիչ Մերաբ Բախիային ձերբակալել էին ապրիլի 22-ին եւ հանձնել Աբխազիային` Ռուսաստանի տարածքում ապօրինի կարգով գտնվելու պատճառաբանությամբ: